«Ժողովուրդ». Դիզվառելիքի որակն ու ճանապարհների վիճակը փչացրել են «Սանիտեք»-ի մեքենաները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերությունը նախորդ ամիսներին իր վատ աշխատանքը մեկնաբանում էր, թե մեքենաները շարքից դուրս են եկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Սանիտեք»-ի մեքենաները փչացել են անորակ դիզվառելիքի պատճառով: Այս ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը թեև երեկ չհաստատեց մեր այս տեղեկությունները, բայց և չհերքեց: «Մեքենաները «Եվրո-5» ստանդարտ ծրագրով են: Հայաստանում կա եվրոդիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը որ պետք է մեր մեքենաներին»,- ասաց նա:
Իսկ հարցին` այսինքն դրա՞ հետևանքով են փչացել մեքենաները, թե՞ ոչ, Թավիլն ասել է. «Չեմ մեկնաբանում այս հարցը: Ուղղակի չեմ մեկնաբանում… ուղղակի, այո, կա եվրո դիզել, բայց ոչ այն ստանդարտներին համապատասխան, ինչը որ պետք է մեր մեքենաներին»: Ի դեպ, երեկվա ասուլիսի ժամանակ նա նաև նշել է, թե մեքենաների փչանալու հիմնական պատճառներից էլ «Նուբարաշենի» աղբանոց տանող ճանապարհների վատ վիճակն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին