Գյումրիում բացվել է ներառական փուռ և սրճարան
Գյումրիում բացվել է տարածաշրջանում եզակի ներառական փուռ և սրճարան: Գյումրու կենտրոնում՝ Աբովյան 242 հասցեում, այսուհետ կգործի ներառական սրճարանն ու փուռը, որտեղ կաշխատեն բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդները և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները:
Բացման արարողությանը մասնակցող ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսքում կարևորել է ծրագրի նախաձեռնությունն ու կիրառումը, ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են ներառական հասարակության կայացմանը:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն էլ նշել է՝ օրը տոնական է բոլորի համար։ «Սա յուրաքանչյուրի համար դարձավ ապացույց, որ բոլորն ամենակարող են և բոլորը կարող են անել այն, ինչ ցանկանում են: Այսօրվանից սկսվեց ներառականության կերտումը Շիրակի մարզում և սա օրինակ է ողջ հանրապետության համար»,-ասել է Սոֆիա Հովսեփյանը։
Կենտրոնի առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանքիներին ծառայելն ու ներառական հասարակության կայացմանը նպաստելն է:
«Արեգակ» փուռը և սրճարանը հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունները բացահայտելու, ներառական միջավայր ստեղծելու, նոր գիտելիքներ տրամադրելու օրինակելի տարածք է, որտեղ մատուցվում են համեղ հացեր, թխվածքներ և սուրճ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան