Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամ կստեղծվի
Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամ կստեղծվի։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը հայտնեց կապտիան Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը։
«Սրբացած մեր տղաների հիշատակը հավերժ խոնարհումով պահելու համար հիմնել եմ հերոս որդուս՝ Արմեն Ուրֆանյանի անվան բարեգործական հիմնադրամը, որի խորհրդանիշ պատկերն աղավնիներն են՝ ի նշան խաղաղության ավետիս»,- ասաց նա։
Տիկին Համեստը հայտնեց, որ հիմնադրամի միջոցները ուղղվելու են ապրիլյան պատերազմում զոհված տղաների ընտանիքներին։
«Նաև նպատակ ունեմ հիմնել որդուս տուն-թանգարանը։ Նա միշտ երազում էիր իր սեփական տունը կառուցել ու ապրել իր ընտանիքով, որդուս կիսատ մնացած երազանքն եմ փորձում ինչ-որ կերպ իրականացնել»,- նշեց նա։
Նա հայտնեց, որ ֆոնդի միջոցով նաև կանաչապատման աշխատանքներ կարվեն Եռաբլուրում։
Աննա Հակոբյանն էլ թե նախկին ու ներկա պաշտոնյանիների, թե օլիգարխների կանանց կոչ արեց իրենց ներդրումն ունենալ այս հիմնադրամում։
«Բոլորովին վերջերս հրապարակային բանավեճ եմ ունեցել հանրության հետ, բրենդային զարդերի ու հագուստների հետ կապված։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր մի փոքր անգամ կասկածում են այն արդար ճանապարհի վրա, որի շնորհիվ ունեցել են այդ արժեքավոր իրերը, թեկուզ դրանց մի մասը նվիրաբերել տիկին Համեստի ֆոնդին և թափ հաղորդել ֆոնդի աշխատանքներին»,- նշեց Աննա Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան
- Ոչ մի մայր հերոս որդի չէր ուզում. Արմենակ Ուրֆանյանի մայր
- Վիգեն Սարգսյանը՝ Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում չտալու մասին
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- «Խրամատում որդուս հայացքն ու ժպիտն էի որոնում». Կապիտան Ուրֆանյանի հուշ-երեկո
- Առաջարկ. Երևանյան երկու փողոց կոչել Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի անուններով
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան
- Կապիտան Ուրֆանյանը հետ է ուղարկել անձնակազմին ու միայնակ շարունակել մարտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան