Արցախի պետնախարար. Վարդենիս-Մարտակերտ մայրուղին տնտեսական առումով լուրջ արդյունքներ է ապահովում
Արցախի իշխանությունները մշտապես բարձր են գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը և վերջինիս հետ ունեցած համագործակցության մակարդակը։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նախարարի խոսքով՝ երկու տարի առաջ համահայկական միջոցներով շահագործման հանձնված Վարդենիս-Մարտակերտ մայրուղին տնտեսական առումով լուրջ արդյունքներ է ապահովում՝ մասնավորապես խթանելով զբոսաշրջության և ապրանքաշրջանառության աճին:
«Բացի բազմաթիվ իրականացված ծրագրերից, Հիմնադրամի միջոցով մեր շատ հայրենակիցներ առիթ են ունեցել հայրենիքի հետ ավելի ամուր կապեր հաստատելու: Այս իմաստով, այն իսկապես, յուրօրինակ կամուրջ է դարձել Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում, և, համոզված ենք, որ տարիների ընթացքում համատեղ աշխատանքով ձեռք բերված փորձն ու վստահությունը նոր որակ կստանան մեր ապագա հարաբերություններում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
Հանդիպման վերջում Գ. Մարտիրոսյանը պատասխանել է նաև Հիմնադրամի շահառուների հարցերին:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետնախարար. Տարին կամփոփենք ավելի քան 300մլն տնտեսական աճով՝ նախատեսված 291մլն-ի փոխարեն
- Առաջին անգամ գերակշռել են Արցախի տարածք ներմուծումներն ու արտահանումները Վարդենիս-Մարտակերտ մայրուղով
- Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարակից տարածքներում շուտով սպասարկման օբյեկտներ կկառուցվեն. նախարար
- Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը