Ավելի քան կես միլիոն մարդ է այցելել Դամասկոսի միջազգային ցուցահանդես
Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները երեկ ստիպված փակել են մուտքը այն բանից հետո, երբ այցելուների քանակը գերազանցել էր կես միլիոնը։ Ռիա նովոստի հաղորդմամբ, հայտնել են 60-րդ ցուցահանդեսի կազմակերպիչները ։ Ցուցահանդեսի մոտ գտնվող փողոցներում խցանումներ էին առաջացել։
Ցուցահանդեսը կփակվի այսօր։
Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 6-ին, որին մասնակցում է 48 երկրից ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը։ Բացմանը Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսն այցելել էր Հայաստանի տաղավար։ Վարչապետին ընդունել էր Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը։ Հայկական տաղավարում ներկայացված են մեքենաշինության, շինանյութերի արտադրության, դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտների 33 ընկերությունների արտադրանքի նմուշներ ու կատալոգներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի