Դվորկովիչ. «Հայկական շախմատի դպրոցից սովորելու շատ բան ունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, «Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի համանախագահ, շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին:
Վերջինս գոհունակությամբ է խոսել Հայաստանում շախմատի զարգացման մասին և նշել, որ տպավորված է հանրակրթության համակարգում շախմատի դասավանդման, շախմատի ուսուցիչների պատրաստման, ընդհանուր առմամբ, շախմատի տարածման մակարդակով։
«Այս ընթացքում ծանոթացա շախմատային ենթակառույցներին, ինչով հիացած եմ: Առաջին արդյունքները կան, ինչը տարիների աշխատանքի արդյունք է: Մենք բոլորս սովորելու բան ունենք հայկական շախմատի դպրոցից»,- ասել է նա:
Դվորկովիչի խոսքով` ՖԻԴԵ-ի նախագահի նախընտրական քարոզարշավը ընթանում է մեծ թափով: Թեկնածուն կարծում է, որ լուջ պայքար է ծավալվել երեք թեկնածուների միջև, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ կողմերը: Ռուս թեկնածուն կարծում է, որ մեծ հնարավորություններ ունի հաղթելու ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան