Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայում կմեկնարկի հեծանվային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարը: Հանդես կգան միայն վարկանիշ նվաճած մարզիկները: Նման պատվի է արժանացել Էդգար Ստեփանյանը, ով էլ ստուգատեսում կներկայացնի Հայաստանը:
Վաստակավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի սանը գավաթային ստուգատեսին մասնակցելու ուղեգիր է ձեռք բերել Աստանայում օրերս անցկացված միջազգային բարձրագույն կարգի մրցաշարում: Հայ հեծանվորդը երկրորդն էր օմնիում մրցաձևում, իսկ դրան հաջորդած սկրեչում գրավել էր առաջին տեղը:
Հիշեցնենք, որ 21-ամյա Էդգար Ստեփանյանը օգոստոսին նվաճել էր Եվրոպայի մինչև 23 տարեկան հեծանվորդների չեմպիոնի կոչումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան