Լրագրողն ընդհատել է ուղիղ եթերը՝ շանը փրկելու համար
ABC WTVD կայանի լրագրող Ջուլի Ուիլսոնը Նյու-Բերն քաղաքում «Ֆլորենս» փոթորկից տուժածների մասին պատմող ուղիղ եթեր հեռարձակվող ռեժորտաժի ժամանակ նկատել է իր շանը փրկել ցանկացող կնոջը։
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ երբ տեղի բնակիչը բացատրել է լրագրողին, որ չնայած վտանգին, նա պետք է ջրից դուրս բերի շանը, քանի որ շունն իր դստեր «թերապևտն» է, Ուիլսոնն ընդհատել է հեռարձակումը և օգնել փրկել կենդանուն:
Տեսանյութը տեղադրվել է ABC News-ի թվիթերյան միկրոբլոգում։
«Քեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է, աղջիկ»,- ասել է Ուիլսոնը, երբ կենդանուն անվտանգ տարածք են տարել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա