Հովհաննես Բաչկով. «Հաղթանակս խայտառակ կերպով գողացան»
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովին կիսաեզրափակչում պարտություն էր գրանցվել: Հայ բռնցքամարտիկը բավարարվել էր բրոնզե մեդալով: Բաչկովը նշել է, որ հաղթանակն իրենից մրցավարները գողացել են և որ ինքը բարձր է պահել Հայաստանի պատիվը:
«Սիրելի բռնցքամարտի և սպորտի սիրահարներ՝ Թուրքիայում կայացած մրցաշարում ես Հայաստանի պատիվը բարձր եմ պահել ու չեմ զիջել ոչ մի ռաունդ։ Հաղթանակս խայտառակ կերպով գողացան իրենց վայել կերպով։ Հետո մրցավարները ներողություն էին խնդրում՝ մենամարտս անարդար դատելու համար։ Բոլոր մարզիկներն ու մարզիչները, թուրքերը, նույնիսկ հակառակորդս, խոսում էին մենամարտի անարդարության մասին։
Հակառակորդս ասում էր,որ մեծ պատիվ է ինձ հետ մենամարտելը, նա ասաց՝ մեղավոր չէ, որ հաղթանակն իրեն տվեցին։ Մեծ քայլ էր մարզիկի կողմից։ Գոյություն ունի մարտ գողանալու չափ ու սահման: Հավատացնում եմ, որ ես այս մրցաշարում կարող էի հաղթող դառնալ 99 տոկոսով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաչկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան