Շոտլանդիայում հնարավոր է հարկ սահմանեն զբոսաշրջիկների համար
Շոտլանդիայի կառավարությունը քննարկելու է Էդինբուրգում տուրիստական հարկի ներդրման հնարավորությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է The Scotsman-ը։
Երկրի ղեկավարությունը հաշվի է առնելու հարցման արդյունքները, որն անցկացվել է Էդինբուրգում ամռան ամիսներին։
Հարցման համաձայն, զբոսաշրջիկների 92 տոկոսը կշարունակի գալ Էդինբուրգ, եթե մեկ գիշերվա ընթացքումը հարկը չգերազանցի 1 ֆունտը։ Հարցվածների 78 տոկոսը հայտարարել է, որ չի փոխի իր պլանները և կայցելի Էդինբուրգ, եթե նույնիսկ մեկ գիշերվա հարկը լինի 4 ֆունտ։
Նման հարցում անցկացվել է տեղի է բնակչների շրջանում։ Հարցվածների 59 տոկոսն աջակցում է նախաձեռնությունը։ Ամենայն հավանականությամբ, այս տվյալները կդառնան լրացուցիչ փաստարկ՝ հօգուտ հավաքագրման: