Մենք մեզ հայտարարում ենք հայամետ, մեր կուսակցության գործուենությունը՝ հայաստանակենտրոն. Լևոն Շիրինյան
Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խմբի վեհաժողովը: Միջոցառմանը հրավիրված էին քաղաքական մի շարք գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:
Վեհաժողովին բացման խոսքով հանդես եկավ քաղաքագետ Լևոն Շիրինյանը, որն էլ նորաստեղծ կուսակցության հիմնադիրներից է:
«Մեր կուսակցությունը, որպես ազգային պահպանողական կուսակցություն, կզբաղեցնի աջ կենտրոնամետ դիրք: Աջ բևեռում կլինեն նաև ազատականներ, պահպանողականներ: Բնական է, որ աջ և ձախ բեևեռների համար կլինի մի կենտրոն, որը հայաստանյան իրականության պայմաններում կզբաղեցնի էկոհամակարգի պաշտպանության և մշակութային արժեքները քարոզող ուժեր»,- ասաց նա:
Լևոն Շիրինյանը շեշտեց, որ իրենք պատրաստ են անել ամեն ինչ՝ խորհրդարանը վերածելու քաղաքական մարմնի, ոչ թե շահերի բախման ասպարեզի:
«Պետք է լինի քաղաքական կոնսենսուս և սոցիալական գործընկերություն: Եթե այս երկուսը տեղ գտնեն խորհրդարանում, մենք կունենանք իրապես քաղաքական մարմին»,- ասաց նա:
Լևոն Շիրինյանը միաժամանակ նշեց, որ կուսակցությունը ձևավորվում է Հայ առաքելական եկեղեցու քարոզած արժեհամակարգի վրա, սակայն կրոնական կառույց չի լինելու: Կառույցն ունենալու է դեմոկրատական զարգացման երկու հայեցակարգ՝ քրիստոնեական ժողովրդավարություն՝ գումարած ընկերակցային ժողովրդավարություն:
«Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը քաղաքական իմաստով սովորական կուսակցություն չի լինելու: Այն իր հիմքում ունենալու է հայկական մշակույթը՝ դրանով իսկ տարբերվելով բոլոր մյուս կուսակցություններից: Կուսակցությունը լինելու է բարձր մշակույթի պաշտպանության կուսակցություն: Մենք խիստ ենք լինելու մեր անդմաների նկատմամբ, նրանցից պահանջելու ենք անընդհատ զարգանալ:
Մենք հրաժարվելու ենք պրագմատիզմից, որը բոլորիս տարավ ճահիճ: Մեր համոզմամբ, Հայաստանում կլանային ընտանքներ չպետք է լինեն, չպետք է լինեն նաև աղքատներ, իսկ ահա հարուստ առանձին մարդիկ պետք է շատ լինեն: Մենք մեզ հայտարարում ենք հայամետ, մեր գործուենությունը՝ հայաստանակենտրոն»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան