ԲՆ. Կոկորդիլոսաբուծարանը ենթակա չէ բնապահպանական փորձաքննության
Բնապահպանության նախարարությունը Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։ Panorama.am-ին այս մասին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։
«Ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի, նման գործունեությունը ենթակա չէ բնապահպանական փորձաքննության»,-ասաց նախարարության ներկայացուցիչ։
Կենսառեսուրսների կառավարման գործակալությունից էլ հայտնել են, որ այս պահին ալիգատորներ կամ կոկորդիլոսներ ներմուծելու թույլտվություն տրամադրելու համար որևէ հայտ ներկայացված չէ։
«Մենք նման թույլտվություն չենք տրամադրել, հայտ էլ չի եղել։ Այսինքն ուղղակի նախատեսվող գործունեություն է, մարդը բարձրաձայնել է»,-նշեց Վարդանյանը, ավելացնելով, որ միայն նախարարության թույլտվությամբ կարող են կենդանիներ ներմուծել։
Հիշեցնենք, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել էր. ««Արմոտ» ՍՊԸ-ն այս համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում է ունեցել բնակիչների հետ և ներկայացրել ծրագիրը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում 1,5 մլն դոլարի ներդրում են, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի: Ներդրողը Տանզանիայից է, ով հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ»։
Բնապահպան Սիլվա Ադամյանն այդ որոշումն անընդունելի, պատիվ չբերող է որակում, մանրամասնում դրա հնարավոր վտանգների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Սիլվա Ադամյան. Կոկորդիլոս բուծելու որոշումը Հայաստանին պատիվ չբերող է ու անընդունելի
- Դաշտավանում կոկորդիլոսաբուծարան կստեղծվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան