Դավիթ Սանասարյանը 3-րդ մասն ամենաքրեականացված թաղամասն է որակել
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասայանը Երևանի 3-րդ մաս թաղամասը որակել է ամենաքրեականացված։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Նիկոլ Փաշինյանը արժեքների հեղափոխության կարևոր իր սերմերն է ցանում Երևանի, կներեք, ամենաքրեականացված թաղամասում՝ 3-րդ մասում։
«Երևանի թաղամասերում ու քուչաներում ընտրակաշառք բաժանողներն ու
ընտրակեղծարարները այլևս թաքուն պիտի քայլեն ու այո', Երևանի փողոցներում հպարտ պիտի քայլեն ջութակահարները, արվեստագետները, բանվորներն ու քրտինքով իրենց ընտանիքը պահող մարդիկ»»։