Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը դիտորդներ չի ուղարկի Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն չի ուղարկի Հայաստան՝ դիտարկելու 2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները։
Կոնգրեսին ընտրությունները դիտարկելու հրավեր էր ուղարկվել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։
Ինչպես Panorama.am-ին հայտնեց ԵԽ Կոնգրեսի Հաղորդակցման բաժնի ղեկավար Սաիդա Թեոֆիլը, Հայաստանի իշխանությունները տեղեկացվել են Կոնգրեսի որոշման մասին՝ չդիտարկել Երևանի ավագանու ընտրությունները։
Այս որոշումը բացատրվում է նրանով, որ նույն ժամանակահատվածում ընտրություններ են տեղի ունենալու Բոսնիա-Հերցեգովինայում, որին Կոնգրեսի դիտորդների մասնակցությունը որոշվել էր ամռանից առաջ, ինչպես նաև ռեսուրսների սղությունը՝ Հայաստան դիտորդներ ուղարկելու պրոցեսի պատշաճ պատրաստման համար։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում միջազգային դիտորդական առաքելությունների մասին տեղեկատվություն չկարողացանք գտնել։ Նշված են միայն տեղական հասարակական կազմակերպությունների մասին, որոնք դիտարկելու են ընտրությունները։
Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկում է ԵԽ Կոնգրեսը, իսկ Ազգային ժողովի ընտրությունները՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին