Կադաստրի կոմիտեն ծառայողական մեքենաների կեսից ավելին պետությանն է վերադարձնում
ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգին ամրացված ծառայողական 75 ավտոմեքենաների կեսից ավելին՝ 41-ը ( մոտ 55 տոկոսը ), կվերադարձվի պետությանը: Կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօրվանից սկսվել է մեքենաները Պետգույքի կառավարման վարչությանը հանձնելու գործընթացը։
Ծառայողական 75 ավտոմեքենաներից 48-ը Կոմիտեի աշխատակազմի, 27-ը «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ են մինչ օրս։ Այսօր հրավիրած աշխատանքային հերթական խորհրդակցությանն այս որոշման մասին հայտնելիս Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյան փոխանցել է նաև, որ վերադարձվելիք մեքենաների թիվը, ինչպես նաև պահելիք 34-ի բաշխման հաշվարկն արվել է ճշգրիտ չափանիշներով՝ «բոլորին նույն մոտեցումը» տրամաբանությամբ.
«Շատ հստակ մոտեցում ենք մշակել, այսինքն, այնպես չի լինի, որ այսինչ պաշտոնյան մեր մշակած չափանիշներով ծառայողական մեքենա չպետք է ունենա, բայց բացառության կարգով նրան մեքենա տրամադրվելու է»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան