Ես 11 թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու. Հայկ Մարության
«Ամեն քաղաքական ուժ քարոզարշավն իր ոճով է անցկացնում։ Ես պատրաստ եմ բանավեճի, մենք 12 մրցակից ենք, ուստի ես ունեմ 11 ընդդիմախոս, բայց բոլոր 11-ի հետ միաժամանակ պետք է բանավիճել, ինչու պետք է մեկին նախապատվություն տամ»,- այսօր Ավան վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Մարությանը կոչ արեց՝ 12 թեկնածուներով հավաքվել, բանավիճել, զրուցել. «Բոլոր օպոնենտներն ինձ համար հավասար են, և մենք գնում ենք բանավեճի բոլորով միասին, չեմ ուզում նախապատվությունը տալ ինչ որ մեկին։ Ես 11 թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու, դա իմ պրինցիպն է»։
Նշենք, որ նախօրեին ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հանրահավաքի ժամանակ Հայկ Մարությանին հրավիրել էր բանավեճի, ինչպես նաև նշել, որ «եթե համարձակություն ունի, թող բանավեճին ներկայանա առանց Նիկոլ Փաշինյանի»։
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մտերիմների՝ «Իմ քայլի» ավագանու ցուցակում լինելու հարցին, որի մասին ևս երեկ իր ելությում հայտարարել էր Զոհրաբյանը, Մարությանն ասաց. «Ես մինչև երեկ չեմ էլ հետաքրքրվել, ով ում բարեկամն է, նախ մենք մարդկանց ընդունում ենք իրենց գաղափարներով ու արարքներով, ոչ թե արյունակցական կապերով, բայց այնուամենայնիվ, որ երեկ եղավ այդ հայտարարությունը, տղաներին հանձնարարեցի՝ հասկանալու ինչն է խնդիրը։ Մեր ցուցակում ընդգրկված Միքայել Հասրաթյանը կապ չունի Միքայել Մինասյանի քեռու տղայի՝ Միքայել Հասրաթյանի հետ, ուղղակի նրանց անուն ազգանուններն են նույնը։ Ցուցակում Բալայան ազգանունով մարդ ունենք, որը կապ չունի Զորի Բալայանի հետ, անգամ դա հաստատել է Զորի Բալայանի տղան։ Սակայն կրկնում եմ, անկախ ամեն ինչից, մենք մարդկանց մեր թիմ ընդունում ենք իրենց գաղափարների, տեսլականի ու մոտեցումների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հեղափոխական էյֆորիան պահելու համար երևի մի քանի այլ «մասկի շոուներ» էլ կմտածեն. Նաիրա Զոհրաբյան
- Մենք ոչ մեկից կախում չունենք, որ Երևանի խնդիրները քայլ առ քայլ սկսենք շտկել. Հայկ Մարության
- Հիմնական խնդիրներն ամեն տեղ, ամեն բակում կրկնվում են. Հայկ Մարության
- Զոհրաբյան. Իսկական գետտո քաղաքի ամենասրտում
- Նաիրա Զոհրաբյան. Վաղը կհանդարտվեն այս էմոցիաները ու դարձյալ Երևանը կմնա բազմաթիվ չլուծված խնդիրների հետ
- Մենք մասնակցում ենք հեղափոխության երկրորդ էտապի՞ն, թե՞ Երևանի ավագանու ընտրություններին. Զոհրաբյան
- Վերանալու են բոլոր գծերն ու գծատերերը. Հայկ Մարության
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան