Սերժ Թանկյանը՝ Հրանտ Դինքի անվան մրցանակաբաշխության ժյուրի
Ստամբուլում 10-րդ անգամ տեղի է ունեցել Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակաբաշխությունը ամեն տարվա նման անցկացվել է սեպտեմբերի 15-ին՝ Դինքի ծննդյան օրը:
Այս տարի Թուրքիայից մրցանակ է ստացել գրող-լրագրող Մուրադ Չելիքքանը: Արտասահմանցի մասնակիցներից մրցանակը հանձնվել է Եմենի «Mwatana» մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությանը:
Արարողության ժամանակ կատարումներով են հանդես եկել «Մեծ Բազար», «Ոմանք» խմբերն ու «Սահակյան» մանկական երգչախումբը:
Մրցանակաբաշխության ժյուրիի կազմում ընգրկված է եղել նաև ամերիկահայ հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան