Ինձ ահաբեկել, սպառնալ հնարավոր չէ. Նաիրա Զոհրաբյան
«Ես կոտրվող տեսակ չեմ, ինձ վախեցնել, ահաբեկել հնարավոր չէ, ինձ սպառնալ հնարավոր չէ»,- Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզչության ժամանակ ունեցած ելութում ասաց կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
Նոր Նորք վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանը նա նշեց, որ երբեք բարդույթներ չի ունեցել, երբեք իր մասին վատ կարծիք չի ունեցել. «Բայց երբ որ պետական ողջ մեքենան կազմակերպված ձևով պետության խնդիրները թողած երեկ ամբողջ գիշեր, այսօր ողջ օրը համակարգված ձևով զբաղված են ինձանով, անկեղծ ասած, սեփական ինքնարժեքիս մասին կարծիքս էլի բարձրացավ։ Ես չէի մտածում, որ ամբողջ պետությունը պետական ողջ ինստիտուտներն իրենց ողջ գործը թողած, սոցիալական ցանցերում պետական ողջ ռեսուրսներով վարձած ֆեյքերի միջոցով պատերազմ են հայտարարելու։ Սա մեկ բանի մասին է խոսում, որ մենք ճշմարտի ենք, մեր ներկայացած ծրագրերը շահել են ձեր վստահությունը, որ իրենք վատաբանելուց բացի, այլ բան չունեն առաջարկելու»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում զանգվածային կրճատումներ են. ահազանգ
- Նաիրա Զոհրաբյանի հասցեին ատելություն և ագրեսիա է տարածվում. Տոնոյան
- Հեղափոխական էյֆորիան պահելու համար երևի մի քանի այլ «մասկի շոուներ» էլ կմտածեն. Նաիրա Զոհրաբյան
- Նաիրա Զոհրաբյան. Վաղը կհանդարտվեն այս էմոցիաները ու դարձյալ Երևանը կմնա բազմաթիվ չլուծված խնդիրների հետ
- Նաիրա Զոհրաբյան. Նուբարաշենը Երևանի աղետի գոտիներից մեկն է
- Նաիրա Զոհրաբյան. Ես չեմ վախենում
- Պետք է հրահանգել, որ հրահանգ չի լինելու. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին