«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ իրականացվող Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթողները
Սեպտեմբերի 15-ին հայտնի են դարձել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (WRO) ազգային փուլի հաղթողները՝ Արմ սայբեր քիդզ (Arm Cyber Kids) թիմի կազմում Ինես և Աշոտ Գասպարյաններն են եղել։
«Ռոստելեկոմ» ընկերությունից հայտնում են, որ ևս երկու թիմ արժանացել են պատվոգրերի՝ Վիզ Քիդզ (Whiz Kids) թիմը Երևանից «Առաջին Կարգ» և Սյունիքի մարզից Դուխով թիմը «Տարիքային խմբում լավագույն արդյունք» անվանակարգերում։
«Լինելով տեխնոլոգիական ընկերություն՝ «Ռոստելեկոմ»-ը շատ է կարևորում նման միջոցառումները, քանի որ երեխաների ուշադրությունն է կենտրոնացվում ռոբոտաշինության և մի շարք այլ պահանջված ու արդիական առարկաների շուրջ։ Հայաստանյան փուլի հաղթողները հնարավարություն կստանան մասնակցելու նաև միջազգային մրցաշարերին, ուր նրանք նոր փորձառություն և գիտելիքներ ձեռք կբերեն»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
2018թ․օլիմպիադային մասնակցել է 12 թիմ Երևանից և մարզերից, իսկ հաղթող թիմը միջազգային ժյուրիի հաստատումը ստանալուց հետո հնարավոր է ներկայացնի Հայաստանը օլիմպիադայի միջազգային փուլի ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերին Թայլանդում։
Այս տարի մրցույթն անց է կացվել «Սնունդը կարևոր է» կարգախոսի ներքո, և մասնակից թիմերը պետք է ստեղծեին ռոբոտներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու սննդային թափոնները, հավաքել տարբեր ֆերմաների դաշտերի հողի որակի վերաբերյալ տվյալներ, կարգավորել նավերում առկա ջերմաստիճանն այնպես, որ սննդի փոխադրման ընթացքում արագ փչացող տարբեր սննդատեսակներ պահպանվեն անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում և այլն։
Հայաստանում օլիմպիադան անց է կացվում 2016թ.-ից և նպատակ ունի խթանելու ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը, ընդ որում տարեցտարի ավելի մեծ թվով թիմեր են ցանկանում մասնակցել ամենամյա միջոցառմանը։
Հայաստանում մրցույթի պաշտոնական կազմակերպիչը հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը։ 2018թ․ օլիմպիադայի հայաստանյան փուլի հովանավորն է «Ռոստելեկոմ» ընկերությունը։
Միջոցառման անցկացման վայրը «Այբ» դպրոցն էր, և ժամը 16։00-ից սկսած հյուրերը մասնակցել են նաև նախատեսված ծրագրին՝ շրջայցին և ռոբոտների ցուցադրությանը ՖաբԼաբ-ում, լեգո խաղերին Mind Centre-ի և Whiz Code Academy-ի հետ, ազգային պարերի ուսուցմանը և հյուրասիրությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ անցկացվելու է ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը
- «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ի նվերը Վանաձորի մանուկներին՝ ժամանակակից և բարեկարգ խաղահրապարակ
- Միջազգային «Inspired by Her Academy» նախագիծն իրականացվում է Հայաստանում՝ «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ
- «Ռոստելեկոմ»-ի ուսանողական ծրագրի հաղթողը
- «Ռոստելեկոմ»-ը և «Այբ» դպրոցը ամփոփել են «Բարև ապագայից» միջոցառումների շարքը
- ԹՈՒՄՈ ամառային ճամբարը այս տարի ևս անմոռանալի ու տեխնո օրեր է պարգևում երեխաներին. «Ռոստելեկոմ»
- «Այբ» դպրոցի սաներն ամռանը պրակտիկա կանցնեն «Ռոստելեկոմ»-ի գրասենյակում
- Նոր շահավետ առաջարկ «Ռոստելեկոմ»-ի բաժանորդների համար՝ «PUZZLE»