Yerevan Today-ի խմբագիր. Առանց հիմնավորման առգրավել են իմ համակարգիչը
«Այն, ինչ կատարվում է, ինձ համար էլ է տարօրինակ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Yerevan Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը՝ անդրադառնալով խմբագրության գրասենյակում կատարված խուզարկությանը։
Նրա խոսքով, իրավապահները նշել են՝ խուզարկության համար հիմք է հանդիսացել այն, որ այս լրատվամիջոցն ավելի շուտ է հրապարակել ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսված խոսակցությունը։
«Քանի որ խուզարկությունը տեղի է ունեցել խախտումներով, մենք հանդես կգանք հայտարարությամբ և մամուլի ասուլիսով։ Այս պահին կարող եմ ասել, որ առգրավել են իմ համակարգիչը, ընդ որում դա արվել է կրկնակի ստուգումից հետո, առանց հիմնավորման։ Տարել են նաև մյուս համակարգիչների կոշտ սկավառակները»,-ասաց լրատվամիջոցի խմբագիրը։
Ըստ Հակոբյանի, խուզարկության համար եղել է դատարանի որոշումը։ Երբ առավոտյան 8։30 ինքն աշխատանքի է եկել, իրեն դիմավորել են իրավապահ համակարգի աշխատակիցները։
ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին. «Օպերատիվ-քննչական խումբն այսօր այցելել է նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար։
Փաստում ենք, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Միջնորդություններ են ներկայացվել՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ
- Վիկտոր Սողոմոնյան. Այդ խուզարկությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել
- Խուզարկություն՝ Yerevan.today-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին