Հարուկի Մուրակամին հրաժարվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակից
Ճապոնացի Գրող Հարուկի Մուրակամին խնդրել է իրեն հանել գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակից: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նրանից բացի այդ ցանկում են Նիլ Գեյմանը, Մարիզ Կոնդեն և Քիմ Տհուին:
Մրցանակի դափնեկիրը կհայտարարվի հոկտեմբերին: Ժյուրին ղեկավարում է անկախ հրատարակիչ Էնն Պոլսոնը:
Գրականության ոլորոտում այլընտրանքային Նոբելյան մրցանակը հիմնվել է, քանի որ 2018 թվականին այդ անվանակարգում Նոբելյան մրցանակ չեն տվել: Դա տեղի է ունեցել սկանդալի պատճառով, որը կապված էր շվեդական ակադեմիայի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հավակնորդները
- Շվեդիայում ստեղծվել է գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան