Կառավարության շենքի մոտ ինքնահրկիզված տղամարդը մահացել է
Սեպտեմբերի 9-ին Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ իրեն ինքնահրկիզած քաղաքացին մահացել է։ Ոստիկանության փոխանցմամբ, մահը վրա է հասել սեպտեմբերի 15-ին՝ շաբաթ օրը։
Աղբյուրը հիշեցնում է, որ «Այրվածքների կենտրոն»-ից էր հաղորդում ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի 60 տոկոսի այրվածք, վերին շնչուղիների 20 տոկոս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1969 թ. ծնված Ա. Պետրոսյանին:
«Նախապատրաստվում են նյութեր»,-նշում են ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին, ցերեկը, կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ էր արել: Անցորդները կարողացել էին հանգցնել կրակը, բայց քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել։ Առայժմ հստակ չէ, թե ինչու է քաղաքացին նման քայլի դիմել։ Հրկիզված տղամարդուն հիվանդանոցում տեսակցության էր գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։