Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը
Մոսկվայում 67 տարեկանում մահացել է քննադատ, գրականագետ, Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործության մասնագետ Կարեն Ստեփանյանը։ Նա մահացել է վիրահատության ժամանակ։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է բանաստեղծ, Դոստոևսկու ռուսական միության նախագահ Իգոր Վոլգինը։
Կ. Ստեփանյանի վերջին հրաժեշտը տեղի է ունենալու Մոսկվայում սեպտեմբերի 18-ին։
Կարեն Ստեփանյանը բանասիրական գիտությունների դոկտոր էր, Դոստոևսկու ռուսական միության փոխնախագահ, «Զնամյա» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, ՌԴ ԳԱ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։
Կարեն Ստեփանյանը ծնվել է 1952 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին