Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում գիշերը խաղաղ է անցել
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում այս գիշեր իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախորդ օրերի համեմատ Տավուշում իրավիճակը հանգիստ է: Կրակոցները համեմատաբար նվազել են»,- նշեց նա:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ գիշերը խաղաղ է եղել. «Վիճակը հանգիստ է, գիշերն անցել է հանգիստ՝ առանց որևէ կրակոցի, առանց որևէ միջադեպի: Երեկվանից խաղաղ է»:
Նշենք, որ քիչ առաջ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում սահմանային իրավիճակի վերաբերյալ գրառում է կատարել.
«Բարի լույս սահմանապահ Բաղանիսից։ Սիրելի՛ հայրենակիցներ, գիշերը անդորրը պահպանվել է, և ամենակարևորի մասին՝ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորն ու հովհանավորը եղել է կա ու կմնա մեր ազգային բանակը՝ իր հրամանատարական կազմով, հանձինս՝ գնդապետ Վահե Ավագյանի և փոխգնդապետ Վազգեն Վարդանյանի»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ զինված ուժերի արձագանքից հետո Բաղանիսում իրավիճակը կայունացել է. Դավիթ Տոնոյան
- Վնասներ չկան, գիշերն անցել է հանգիստ. Բաղանիսի գյուղապետ
- Հակառակորդն այսօր կրակոցներ է արձակել Բաղանիսի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան