Brexit-ի պատճառով Deutsche Bank-ը Լոնդոնից 450 մլրդ եվրոյի ակտիվները կտեղափոխի Ֆրանկֆուրտ
Գերմանական Deutsche Bank-ը պլանավորում է Լոնդոնից 450 մլրդ եվրո արժողությամբ ակտիվներ տեղափոխել Ֆրանկֆուրտ: Այդ մասին հայտնել է Financial Times-ը, գրում է Գազետա.ռու-ն:
Հրապարակման մեջ նշվում է, որ Deutsche Bank-ը գտնվում է Եվրոպայի կենտրոնական բանկի ճնշման տակ՝ կապված Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հետ:
Ինչպես հայտնի է դարձել՝ ԵԿԲ-ն պնդում է, որ գերմանական բանկը նվազեցնի կապիտալը Մեծ Բրիտանիայում՝ երրորդ երկրներում գտնվող մասնաճյուղերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին