Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում
Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպումը կկայանա Սոչիում:
Թուրքիայի առաջնորդը Ռուսաստան կգա պաշտոնական այցով:
«Առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության արդիական հարցերը և սիրիական խնդրի կարգավորումը»,- նշել է Պուտինի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է լուծել սիրիական Իդլիբի խնդիրը Ռուսաստանի հետ՝ «սերտ շփման մեջ»: