«Ֆլորենս» փոթորկից զոհերի թիվը հասել է 17-ի
ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկից զոհերի թիվը հասել է 17-ի։ CBS-ին հղում անելով՝ գրում են ռուսական լրատվամիջոցները։
400 հազար բնակիչ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Վերականգնման աշխատանքներ են տանում շուրջ 20 հազար մասնագետ։
Փոթորկի ամենաուժեղ հարվածը եղել է Հյուսիսային և Հարավային Կարոլինայի նահանգներում: Նրանց ափամերձ տարածքները նախօրեին թունավոր թափոնների տակ են հայտնվել։
Նշվում է նաև, որ «Ֆլորենս» փոթորկը, որը թափ էր առնել նախորդ շաբաթվանից, աստիճանաբար կորցնում է ուժը, չնայած դեռևս նոր ջրհեղեղների վտանգ կա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում զոհեր կան «Ֆլորենս» փոթորկի հետևանքով
- «Ֆլորենս» փոթորկի պատճառով ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել մոտ 800 թռիչք
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան