Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը
Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությունը կայացել է սեպտեմբերի 15-ին, որին ներկա են եղել հյուրեր Շիրակի մարզպետարանից, ՏԻՄ-երից, բիզնես համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կոնվերս Բանկի խորհրդի և Տնօրինության անդամներ:
Բանկից հայտում են, որ մասնաճյուղը գործում է նոր՝ ք.Գյումրի, Երևանյան խճյուղի 7/7 հասցեում:
«Սա Կոնվերս Բանկի թվով երկրորդ մարզային մասնաճյուղն է, որի բացումը տեղի է ունենում այս տարի: Տեղափոխությունից հետո «Գյումրի» մասնաճյուղում ստեղծվել են բոլոր պայմանները հաճախորդներին լավագույն պայմաններում բարձրակարգ, համապարփակ բանկային ծառայություններ մատուցելու համար»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
Տարածաշրջանային ցանցի ընդլայնումը՝ նոր մասնաճյուղերի գործարկումը, գործող մասնաճյուղերի վերանորոգումն ու պայմանների բարելավումը, պրոդուկտների և ծառայությունների հասանելիությունը հաճախորդներին Կոնվերս Բանկի գործունեության առաջնահերթություններից են: Մինչև տարեվերջ Բանկը նախատեսվում է ևս մեկ մասնաճյուղի գործարկում:
Ներկայում Շիրակի մարզում Կոնվերս Բանկն ունի 3 մասնաճյուղ: Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:
«Առաջիկա տարիներին մարզում բանկի գործունեության առաջնահերթություններից կլինի փոքր ու միջին բիզնեսի և բնակչության հիփոթեքային վարկավորումը: Բանկն իր վարկային առաջարկները կհամապատասխանեցնի տարածաշրջանի զարգացման բնորոշ ոլորտների պահանջներին՝ նախագծելով առավել մրցունակ, հարմարեցված վարկային պրոդուկտներ: Դրանք են տուրիզմի ենթակառուցվածքների կառուցումը, վերականգնումը, տարատեսակ ծառայությունները, գյուղատնտեսական արտադրությունները: Շիրակի մարզում մենք արդեն իսկ ֆինանսավորել ենք ժամանակից, խոշոր ջերմոցային տնտեսության կառուցման նախագիծ, որն արդեն մեկ տարի է, ինչ հաջողությամբ գործում է: Նման ծրագրերը շարունակական են լինելու»,- նշել է Արթուր Հակոբյանը:
Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղի վերաբացումից հետո Բանկի ներկայացուցիչներն ու հյուրերը այցելել են Գյումրու Թատերական հրապարակ՝ մասնակցելու «Արգենտինական տանգոյի շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս բանկը՝ երևանյան երաժշտական միջազգային փառատոնի հովանավոր
- Կոնվերս Բանկը «Արմենիա Էքսպո»-ի շրջանակներում ներկայանում է մի քանի մրցունակ առաջարկով
- Ավտովարկավորման շահավետ ակցիա՝ Կոնվերս Բանկում
- Կոնվերս Բանկն ավարտել է երեք արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումը
- Կոնվերս բանկի աջակցությամբ բարելավվել են Գյումրու երկու դպրոցի կրթական պայմանները
- Կոնվերս Բանկն ավարտել է երեք արժույթներով պարտատոմսերի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկ. Դեպի Իտալիա փոխանցումներ՝ մատչելի սակագներով
- Կոնվերս Բանկը կաջակցի ֆինթեք ստարտ ափ-երի իրականացմանը
- Mastercard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս բանկին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան