Երևանը՝ առավել ռոմանտիկ ուղղությունների շարքում
Ռուսաստանում ընտանեկան զույգերն ամենաշատը թռչում են Մոսկվա-Սիմֆերոպոլ, այնուհետև՝ Մոսկվա-Սոչի, Մոսկվա- Միներալնիե Վոդի երթուղով: Այս մասին գրել է Ռիա նովոստին՝ հղում անելով «Տուտու.ռու»-ին։
Ճանապարհորդական ծառայությունը վերլուծել է 2018 թ. հունվարից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում վաճառված տոմսերը և կազմել ռոմանտիկ ուղղությունների վարկանշային աղյուսակ, որտեղ սիրում են անհանգստանալ զույգերն առանց երեխաների։
Ընտանեական հանգստի համար ռուս զուգերն ընտրում են հիմնականում հանգստավայրեր՝ Ղրիմ, Սոչի, Անապա, Միներալնիե Վոդի, Կրասնոդար, Դոնի Ռոստով։
Եվրոպական ուղղություններում առաջին տեղում է Մոսկվայից Չեխիա, Չեռնոգորիա, Բուլղարիա ուղղությունները։ Ցուցակում է նաև Փարիզը։ Ավելի մոտ երկրներից հիմնականում ընտում են Քիշինևը, Թբիլիսին և Երևանը։
Հեռավոր երկրների ցանկում առաջին տեղում է Թել-Ավիվը։