Վիկտոր Սողոմոնյան. Այդ խուզարկությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի պատասխանները NEWS.am-ի հարցերին:
Հարց-Օրեր առաջ վարչապետը Ռոբերտ Քոչարյանին և իր շրջապատին քաղաքական դիակ անվանեց: Անցել է 3 օր բայց Դուք որևէ կերպ չեք արձագանքել:
Պատասխան-Մենք միտումնավոր չենք արձագանքել Փաշինյանի այդ հայտարարությանը: Նախ, չենք ուզում իջնել այդ մակարդակի: Բացի այդ, կարծում ենք, որ պետք է որոշակի ներողամտություն ցուցաբերենք: Չէ որ Դավթաշենի հայտնի ելույթից հետո արդեն շատերին պարզ դարձավ, որ նրա մոտ ինչ որ խնդիրներ են առաջ եկել: Եվ այդ խնդիրները ոչ թե արձագանքելու, այլ անհանգստանալու առիթ պետք է դառնան: Մարդը պետության ղեկին է:
Հարց-Այսօր Yerevan.Today կայքում տեղի ունեցած խուզարկության վերաբերյալ մեկնաբանություն ունե՞ք:
Պատասխան-Այդ խուզարկությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Առաջիկայում, երբ որոշակի մանրամասներ պարզվեն տեղի ունեցածի վերաբերյալ, անպայման կրկին կանդրադառնամ Ձեր հարցին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան