Հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը. Վարչապետ
«Չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը, ինչը կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահների հետ հանդիպմանը։
Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերի միջև սերտ փոխգործակցությունը՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման նպատակով:
Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջև կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԵԱՏՄ պետությունների ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել փոխգործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, այդ թվում՝ կապիտալի շուկաների և առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը:
Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ և ՌԴ կենտրոնական բանկերը կհամագործակցեն՝ համակարգչային գրոհներին հակազդելու համար
- Այժմ Հայաստանում գործում է արդյունավետ դրամավարկային քաղաքականության կառուցակարգ. ԿԲ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում