ՄԻՊ. Խուզարկության առնչությամբ քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ
«Yerevan Today» լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են՝ ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը:
«Ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Yerevan Today-ի խմբագիր. Առանց հիմնավորման առգրավել են իմ համակարգիչը
- Վիկտոր Սողոմոնյան. Այդ խուզարկությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել
- Խուզարկություն՝ Yerevan.today-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան