Ախալքալաքի ղեկավարը ներկա չի եղել քաղաքում անցկացված գիտաժողովին
Ախալքալաքում կայացել է «Անկախության վերականգնման 100-ամյա ճանապարհ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցել են վրացի և հայ պատմաբանները:
Jnews-ի հաղոդմամբ, Վրաստանի ու Հայաստանի անկախությանը նվիրված գիտաժողովն Ախալքալաքում անցկացվել է Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի նախաձեռնությամբ:
«Գիտաժողովն աննախադեպ է, որովհետև մասնակցում են պատմաբաններ Հայաստանից և Վրաստանից: Սա ողջունելի փաստ է, որ երկու երկրների բարձր գիտական աստիճաններ ունեցող պատմաբաններ են մասնակցում և երկու կողմն էլ համաձայն են, որ գիտաժողովից հետո գրքույկներ տպագրենք, որը գալիք սերունդների համար կլինի լավ ձեռնարկ»,- ասել է Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:
Նա նշել է, որ Ախալքալաքում անցկացվող միջոցառմանը ներկա չէին Ախալքալաքի և Նինոծմինդայի ղեկավարները, խորհրդարանի պատգամավորները, ֆրակցիաների նախագահները:
«Իսկ, թե ինչու չէին մասնակցում Ախալքալաքի ղեկավարները։ Այդ հարցը իրենց ուղղեք։ Մենք, կարծում ենք, մարդ բաց չենք թողել և բոլորին հրավիրել ենք: Սա իրենց կողմից մի քիչ վիրավորական է երկու պետությունների առաջին հանրապետությունների կամ 100-ամյակի միջոցառմանը»,- ասել է Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:
Գիտաժողովի բացմանը ներկա են եղել Վիրահայոց թեմի առաջնորդն ու հոգևորականները, Ախալցիխեի քաղաքապետը, Ախալցիխեի Սակրեբուլոյի պատգամավորներ, Վրաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ և ուրիշներ:
Գիտաժողովի պաշտոնական բացման արարողությանը ելույթ է ունեցել Թբիլիսիի պատմության և ազգագիտության թանգարանի տնօրեն Գեորգի Ճեիշվիլն:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել է, որ մարտ ամսից սկսած մինչև օրս բազմաթիվ կոնֆերանսների ու գիտաժողովների է մասնակցել անկախության թեմայով, սակայն այս մեկն առանձնահատուկ է, քանի որ Ջավախքում է անցկացվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները