Բանավեճ անհրաժեշտ է. Զարուհի Փոստանջյան
«Խնդիրները գրեթե բոլոր տեղերում նույնն են, ամբողջ քաղաքը թաղված է խնդիրների մեջ»,- ամփոփելով քարոզարշավի ընթացքում վարչական շրջաններով մեկ շաբաթվա շրջայցերը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։ Նա այսօր քարոզարշավը սկսել էր Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից։
Նրա խոսքով՝ Խորհրդային միության անկումից հետո ոչ բնակելի ֆոնդը, ոչ քաղաքը խնամքի չեն արժանացել։
Հարցին, թե 19 կետից բաղկացած իրենց ծրագիրում կա մի կետ, որը տարբերվում է մյուս ուժերի ծրագրերից, Փոստաջյանը պատասխանեց՝ իհարկե։
«Մասնավորապես՝ մետրոյի կայարաններ մուտքերի բացումն է, ոչ թե նոր կայարանի կառուցումը։ Նոր թունելներ կառուցելը բավականին թանկարժեք է, այսօր ՀՀ տնտեսությունը դեռ չունի նման հնարավորություններ, բայց մենք ունենք Երևանի բյուջեում գումարներ, և հնարավորություն բացել ուղղակի մուտքեր, Աջափնյակում կան այդ թունելները, այնտեղ հնարավոր է երկու մուտք բացել, մեկ մուտք բացել հնարավոր է քաղաքի կենտրոնում, մեկն էլ՝ Արշակունյացի ճանապարհին։ Ճոպանուղին ևս շատ կարևոր հանրային փոխադրման միջոց է և մեր քաղաքան այդ հնարավորությունն ունի՝ այդ փոխադրման միջոցը կիրառելու»,- ասաց թեկնածուն։
Փոստանջյանի խոսքով՝ իրենց պատկերացմամբ պետք է ուղիղ չվերթ գործի դեպի Լոս Անջելես, ինչպես նաև այն քաղաքների հետ, որոնք հայաշատ են։
Ինչ վերաբերում է այլ թեկնածուների հետ բանավեճին՝ նա նշեց. «Բանավեճ անհրաժեշտ է, և կածում եմ՝ ովքեր որ մասնակցում են այս ընտրապայքարին, ունեն ծրագիր, պետք է այն ներկայացնեն ու բանավիճեն»։