41-ամյա Տոտտիին որոշել են վերադարձնել ֆուտբոլ
Իտալական «Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին հնարավոր է վերսկսի իր կարիերան և խաղա ավստրալիական «Ապիա Թայգերս» ակումբում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Goal-ը։
«Ակումբն ինչ որ յուրահատուկ բան է ուզում անել։ Մենք արդեն առաջարկություն արել ենք և սպասում ենք արդյունքի»,- ասել է ավստրալիական կողմի ներկայացուցիչը։
Տոտտին իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռոմայում»։ Նա 619 խաղում խփել է 250 գոլ։ Հռոմեացիների կազմում նա 9 անգամ դարձել է Իտալիայի փոխչեմպիոն։ Տոտտին ավարտել է իր կարիերան 2017-ին։