36 տարվա ընթացքում առաջին անգամ Փոլ ՄաքՔարթնին գլխավորել է ամերիկյան հիթ-շքերթը
Անգլիացի ռոք երգիչ, երգերի հեղինակ Փոլ ՄաքՔարթնիի նոր Egypt Station ալբոմը թողարկումից հետո մեկ շաբաթում վաճառվել է 153 հազար օրինակով։ govoritmoskva.ru-ի հաղորդմամբ, սա ՄաքՔարթնիի համար ութերորդ նմանատիպ նվաճումն է իր սոլո կարիրայի ընթացքում։ Վերջին անգամ The Beatles-ի նախկին անդամի ալբոմը գլխավորել էր ամերիկյան հիթ-շքերթները 1982 թավականին։ Այդ ժամանակ Tug of War ձայնասկավառակն էր։
Մեծ Բրիտանիայում ՄաքՔարթնիի նոր ալբոմը զբաղեցրել է երրորդ տեղը։ Բրիտանական հիթ-շքերթը նա գլխավորել էր 1989 թվականին (Flowers in the Dirt)։
ՄաքՔարթնիի Egypt Station ալբոմը թողարկվել էր սեպտեմբերի 7-ին։ Վերջին անգամ նա թողարկել էր ձայնասկավառակ 2013-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին