«Մտահոգիչ խուզարկություն լրատվամիջոցում». ՀԿ
«Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ մտահոգիչ է համարում լրատվամիջոցում անցկացված խուզարկությունը։
«Այսօր առավոտից իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում Yerevan Today լրատվամիջոցի գրասենյակում։ Սա՝ մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է։
Սոցիալական ցանցերում ամիսներ ի վեր արձանագրվում է տոտալ անհանդուրժողականություն այլակարծության, պաշտոնականից տարբերվող որեւէ մտքի և տեսակետի հանդեպ։ Ագրեսիվ ձևակերպումներին, հայհոյանքներին և սպառնալիքներին այսօր ավելացավ ուժայինների ուղիղ միջամտությունը լրատվամիջոցի գործունեությանը։
Մենք կոչ ենք անում լրատվամիջոցներին, մամուլի և խոսքի ազատությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններրին, իրավապաշտպան կազմակերպություններին արտահայտել հստակ դիրքորոշում տեղի ունեցածի նկատմամբ և իրենց գնահատականը տալ կատարվածի նկատմամբ։
Այսօրվա լռությունը վաղը հանգեցնելու է լրատվամիջոցների տոտալ վերահսկման քաղաքականությանը»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Խուզարկության առնչությամբ քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ
- Yerevan Today-ի խմբագիր. Առանց հիմնավորման առգրավել են իմ համակարգիչը
- Վիկտոր Սողոմոնյան. Այդ խուզարկությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել
- Խուզարկություն՝ Yerevan.today-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան