Apple-ը՝ նոր iPhone-ների բարձր գների մասին
Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը բացատրել էր նոր iPhone-ների բարձր գինը։ Նրա խոսքով, բարձր գինը բացատրվում է մի շարք ֆունկցիաների ընդլայնմամբ։
riafan.ru-ն, հղում անելով Nikkei-ին, գրում է, որ 512 գեգաբայթ հիշողությամբ iPhone XS Max-ն ԱՄՆ-ում արժի 1449 դոլար: Թիմ Կուկն ասել է, որ հեռախոսի բարձր գինը կապված է սարքի բազմաֆունկցիոնալության հետ։
Նա նշել է, որ իրենց հեռախոսները ունեն տարբեր հնարավորություններ, փոխարինում են բազմաթիվ գործիքների, այդ հարմարավետության համար օգտատերերը պետք է վճարեն։
Հարակից հրապարակումներ`
- Apple-ը ներկայացրել է իր նորույթներն ու դրանց գները
- Apple-ը պատահաբար հրապարակել է տեղեկատվություն նոր iPhone-ների մասին
- Բացահայտվել է նոր iPhone-ների դիզայնը