Ես ինձ համարում եմ այս ընտրությունների օրինականության երաշխավորներից մեկը. Զեյնալյան
«Մենք իրականացնում ենք պոզիտիվ քարոզարշավ և մեզ համար կարևոր է, որպեսզի պոզիտիվ քարոզարշավի արդյունքում ընտրվենք քաղաքապետ և դառնանք ավագանի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով, իրենց համար գերխնդիր չէ ուղղակի զբաղեցնել այդ պաշտոնները. «Մեզ համար անհրաժեշտ են գործիքներ, որոնք հնարավոր են ձեռք բերել միայն դրական քարոզարշավի արդյունքում։ Մեր նախընտրական դաշինքի ուղերձը հենց դա է, որ պետք է ձևավորենք մի հասարակության, մի համայնք, որտեղ մերժվածներ չկան, խտրականության չկա։ Խտրականության դրսևորման ձևերից է նաև թիրախավորումը, հալածանքը, ինչը մենք ուզում ենք բացառել»։
Ա.Զեյնալյանն ասաց, որ այս ընտրություններին չի մանակցում այն ուժը, որը մշտապես ասոցացվել է բիրտ ուժի հետ, զոռբայության հետ։
«Կարծում եմ՝ պետք է այս քարոզարշավն անցկացվեր ամբողջությամբ, բոլորի կողմից այլ լույսի ներքո։ Ես «Լույս» դաշինքը նկատի չունեմ։ Կոչ եմ անում վերադառնալ բարի մթնոլորտ»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Նա նշեց, որ իրենց համար կարևոր է, որպեսզի չլինեն խռովածներ, այս ընտրություններում կարևոր է, որպեսզի դրանք ավարտվեն հաշտությամբ։
Հարցին, եթե չընտրվեք քաղաքապետ, շարունակելո՞ւ եք աշխատել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում, արդարադատության նախարար Ա. Զեյնալյանն ասաց. «Մեր հարաբերությունները բարիդրացիական են, և ես ընտրվելու եմ Երևանի քաղաքապետ»։
Պատասխանելով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք ազատ, արդար, օրինական ընտրությունների անցկացումը, Ա. Զեյնալյանն ասաց. «Սա աննախադեպ ընտրություն է Հայաստանի պատմության մեջ։ Այսքան մեծ մրցակցություն վերջին անգամ ե՞րբ է եղել։ Շատ վաղուց։ Սա նշանակում է, որ այդ կուսակցությունները, դաշինքները տեսնում են, որ շանս կա։
Մթնոլորտը լրիվ այլ է։ Խոստովանենք, որ չենք տեսնում այն կազմակերպված ընտրակեղծիքների մթնոլորտը, որ եղել է նախորդ իշխանությունների ժամանակ, ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ։ Ես ինձ համարում եմ այս ընտրությունների օրինականության երաշխավորներից մեկը։ Ես ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իրեն այդպիսին զգա»։
Հարակից հրապարակումներ`
- Աղբահանության խնդիրը բազմաշերտ է. Արտակ Զեյնալյան
- Ինչպե՞ս կարելի է նեղացնել ձեզ հետ ճամփա անցած թիմին. Արամ Սարգսյան
- Սաղ մեր մարդիկ են, բոլոր թեկնածուների ցավն էլ տանեմ. Արամ Սարգսյան
- Արտակ Զեյնալյանը ներողություն խնդրեց
- Նման իրավիճակում արդարացված է. Զեյնալյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Նայեք Արտակ Զեյնալյանին, միթե՞ այդ կարգի մարդը գալիս է պարտվելու կամ իր ձայնը որևէ մեկին տալու. Արամ Սարգսյան
- Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում անսպասելի նստեց թիվ 5 երթուղայինն ու գնաց
- Ես ընտրել եմ Երևանը. Արտակ Զեյնալյան
- Արտակ Զեյնալյանն աննկարագրելի անաչառ մարդ է. Արամ Սարգսյան
- Երևանը միայն սպառողների քաղաք չի լինելու. Զեյնալյան
- Ես պատրաստ եմ ստանձնել երևանցիներին առաջնորդելու պատասխանատվությունը. Արտակ Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին