Զոհրաբյան. Դուխով խնդիրներ չեն լուծվելու
«Եթե մենք փռելու ենք, ապա միայն ասֆալտ»,- Աջափնյակ վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Պետրոս Ղազարյանը:
«Այո, ասֆալտ ենք փռելու և գաջ ենք ծեփելու, բայց եթե փռելու ենք, ապա միայն ասֆալտ, եթե ծեփելու ենք՝ միայն գաջ։ Դա մեր մոտեցումն է, Երևանում և Հայաստանում մենք այլ բան չունենք անելու, բոլորը մեր գործընկերներն են, խաղաղ, սիրով, համերաշխ և ուրախ՝ դեպի ընտրություններ»,- ասաց Պետրոս Ղազարյանը։
ԲՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց. «Իմ քաղաքապետության ժամանակ Երևանից մեկը մի լումա չի գողանալու, Երևանին պետք չի լինելու ոչ ազգային անվտանգություն, ոչ ոստիկանություն։ Բոլորից ավելի ուժեղ ու վճռական եմ լինելու»։
Նրա խոսքով՝ Երևանի բոլոր խնդիրները լուծելի են, սակայն առանց լուրջ օտարերկրյա ներդրումների չեն լուծվելու. «Չհավատաք, դուխով խնդիրներ չեն լուծվելու, դուխը լավ է, շատ լավ է, մեր դուխն էլ է տեղը, խելքն է, բայց դուխի հետ միասին պետք են ռեալ ռեսուրսներ ու ծրագրեր»։
Նա հավելեց, որ իրենց թշնամի քաղաքական ուժեր չունեն։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանի հասցեին կեղտոտ պրիոմներն անընդունելի են. Միքայել Մելքումյան
- Ինձ ահաբեկել, սպառնալ հնարավոր չէ. Նաիրա Զոհրաբյան
- Նաիրա Զոհրաբյանի հասցեին ատելություն և ագրեսիա է տարածվում. Տոնոյան
- Հեղափոխական էյֆորիան պահելու համար երևի մի քանի այլ «մասկի շոուներ» էլ կմտածեն. Նաիրա Զոհրաբյան
- Զոհրաբյան. Իսկական գետտո քաղաքի ամենասրտում