Հալեպի նահանգային խորհրդում երկու հայ կլինի
Սիրիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության դատական բարձրագույն հանձնախումբը հայտարարել է ընտրությունների արդյունքները։
«Գանձասարի» հաղորդմամբ, արդյունքների համաձայն Հալեպի նահանգային խորհրդի կազմում ընդգրկվել են հալեպահայեր՝ Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի թեկնածու Մարիա Գաբրիելյանը և սիրիական «Բաաս» կուսակցության անդամ Շահե Մինասյանը։
Հալեպ նահանգում իրենց թեկնածությունն էին առաջադրել ութ հալեպահայ։
Սիրիայի 14 նահանգում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցել է 40 հազար թեկնածու՝ 18 հազար տեղի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին