Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում
Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը նոյեմբերի 1-ին ելույթ է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում։ Նրա հետ նույն բեմում է լինելու ամերիկացի սաքսաֆոնահար Բեն Ուենդելը։
Panorama.am-ը համերգի կազմակերպիչ «TM պրոդաքշնի» PR մենեջեր Նանա Հարությանյանից տեղեկացավ, որ համերգին Տ. Համասյանը կատարելու է տարբեր ժամանակաշրջաններում թողարկած ալբոմներից ստեղծագործոթյուններ, նաև նոր՝ «Գյումրիի համար» ալբոմից մի քանի գործ։
Հարցին՝ Երևանում համերգով հանդես գալու առաջարկությունը «TM պրոդաքշնին՞ն» է, թե՞ հենց Համասյանինը, Ն. Հարությունյանն ասաց. «Համատեղ էր։ Մեզ շատ էին զանգահարում, տոմսարկղերում հարցնում, թե արդյոք Երևանում համերգով հանդես չի գալու Համասյանը։ Մենք էլ դիմեցինք Տիգրանին։ Նա ասաց, որ իր մոտ էլ կա նման գաղափար»։
Նշենք, որ Տիգրան Համասյանը Հայաստանում ելույթ էր ունեցել 2017 թ. մայիսին «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության ընթացքում։
Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, ընդունվել Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: 2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանոթացել է Չիկ Կորեայի, Ավիշա Քոհենի և ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանի հետ, ում հրավերով էլ մեկ տարի անց` մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների: Տիգրան Համասյանը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների. 2003 թ.` երրորդ մրցանակի Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակների` Jazz a Juan Revelations և Montreux Jazz Solo Piano Competition մրցույթներում: 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ տեղի, իսկ 2006 թ. առաջին մրցանակների Մոնակոյի ջազային դաշնակահարների և Թելոնիուս Մոնկի (Thelonious Monk) անվան մրցույթներում, որի ժյուրիի կազմում հանդես են եկել Հերբի Հենկոկը, Էնդրյու Հիլը, Դանիլո Պերեզը, Բիլի Թեյլորը և Ռենդի Վեստոնը:
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրը, Տիգրան Համասյանն ու Անդրե Մանուկյանը՝ Ժնևի Ֆրանկոֆոնիայի համերգին
- Տիգրան Համասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ
- Ավստրալիայում մեծ ոգևորությամբ են սպասում Տիգրան Համասյանի համերգին
- Դրսի հանդիսատեսի համար հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա է. Համասյան
- Հայաստանում նվագելիս շատ էներգիա եմ ծախսում. Տիգրան Համասյան
- Տիգրան Համասյանը Երևանում հանդես կգա երկու համերգով
- Տիգրան Համասյանը մեկ տասնյակից ավելի երկրներում համերգներ է ունենալու
- Տիգրան Համասյանի և նորվեգացի երաժիշտների նոր ալբոմը կթողարկվի մի քանի օրից
- Տիգրան Համասյանի յուրօրինակ «Լույս ի Լուսոյ» նախագիծն առաջիկայում ներկայացվելու է Գերմանիայում
- Երևանի պետական կամերային երգչախմբի 20-րդ տարեդարձի համերգին ելույթ կունենա Տիգրան Համասյանը
- Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը հանդես են գալու Կալիֆորնիայի համալսարանում
- Տիգրան Համասյանը հաղթել է ECHO Jazz 2016 մրցույթում
- Գյումրիի տնակային ավանում սպասում են դաշնակահար Տիգրան Համասյանին
- Տիգրան Համասյան Սոլո Տրիո-ն հանդես կգա ՀՀ-ում և ԼՂՀ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին