Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Թուրքիայի անձնագիր է ցանկանում ստանալ
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով 2013թ.-ին ստացավ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, այժմ էլ Թուրքիայի անձնագիր է ցանկանում ստանալ։ Այս մասին տեղեկացրել է թուրքական ամսագիրը Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանից։
«Ես Թուրքիա եմ այցելելու հոկտեմբերին ու հանդիպելու եմ նախագահ Էրդողանին»,-ասել է Դեպարդյեն Aydınlık-ին։
69-ամյա դերասանը գտնվում է Փհենյանում Կորեայի ժողովրդավարական հանրապետություն-Ֆրանսիա բարեկամական ասոցիացիայի իր ընկերների հետ։
Հիշեցնենք, որ Դեպարդյեն հրաժարվեց Ֆրանսիայի իր քաղաքացիությունից՝ կապված նոր հարկային քաղաքականության հետ՝ չցանկանալով շատ հարկ վճարել։
Բացի ՌԴ քաղաքացիությունից, Դեպարդյեն նաև ունի Ալժիրի անձնագիր։