Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական Իլ-20 ինքնաթիռը պատահաբար խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության С-200 համակարգի հրթիռի կողմից, հայտնում է РИА «Новости»-ն։
Նախարարությունից նաև հայտնել են, որ վտանգավոր իրավիճակը միտումնավոր ստեղծվել է իսրայելական ինքնաթիռների կողմից Լաթակիայի շրջանում, երբ այդ նույն ժամանակահատվածում իսրայելական ու ֆրանսիական ռազմական ուժերը թիրախային հրթիռներ էին արձակում Սիրիայում։
«ՌԴ ՊՆ-ն նշել է, որ 15 ռուս զինվորականները մահացան Իսրայելի անպատասխանատու գործողությունների արդյունքում»,-գրում է reuters-ը։
Հիշեցնենք, որ ռուսական Իլ-20 ինքնաթիռը սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերն անհետացել է Միջերկրական ծովում։ Ինքնաթիռը վերադառնալիս է եղել Սիրիայի Խմեյմիմ ավիաբազա, որը մոտ է գտնվում Լաթակիային։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում