Ռուսական Իլ-20-ը՝ 14 զինվորականներով անհետացել է Սիրիայի ափերին
Ռուսական Իլ-20 ինքնաթիռը սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերն անհետացել է Միջերկրական ծովում։ Ինքնաթիռում եղել են 14 զինվորականներ։
Հաղորդվում է, որ ինքնաթիռը վերադառնալիս է եղել Սիրիայի Խմեյմիմ ավիաբազա։
Վերջին անգամ ռադարները գրանցել են ինքնաթիռը Սիրիայից 35 կմ հեռավորթյան վրա։ Այդ ժամանակահատվածում էլ տեղի էր ունենում Լաթաքիայի հրթիռակոծումը։
Ինչպես հայտնում է Известия-ն, հարձակումը կատարել են իսրայելական 4 F-16-եր։ Ըստ ռուսական կայքի, հրթիռներ են արձակվել նաև ֆրանսիական «Օվերն» ռազմավանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան