Խմբագիր. Yereven Today կայքի վրա եղել է DDoS հարձակում
«Կիրակի օրը՝ կեսգիշերից սկսած Yereven Today կայքի վրա եղել է DDoS հարձակում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
Նրա խոսքով, տարբեր փորձագետների կարծիքով, փորձ է արվել հարձակումների միջոցով կայքում տարբեր նյութեր հրապարակել։
«Չեմ ուզում ասել, որ սա կապ ունի գործի հետ, այնուամենայնիվ հարձակումը կա»,-ասաց Հակոբյանը։
Անդրադառնալով խմբագրության գրասենյակում իրականացրած խուզարկություններին, խմբագիրը նշեց, որ քննչական կոմիտեի ու ոստիկանության աշխատակիցները փնտրել են նաև գաղտնալսող սարքեր, «որոնցով ձայնագրել ենք մեր անճարակ իրավական կառույցների ղեկավարներին ու տեղադրել կայքում»։ Հակոբյանը դա ծիծաղելի որակեց։
Նա պնդեց՝ կայքը գաղտնալսված խոսակցությունը չի հրապարակել երկու օր շուտ.
«Նման բան չկա, այլ հարց է, նրանք կունենան նույնքան կամք, վճռականություն անկեղծորեն ասելու, որ նման բան չի բացահայտվել։ Այո, նրանք հարցրել են, ով է առաջինը տեսել, ով է բեռնել։ Հավանաբար, մեր լրագրողը, ով ներբեռնել է, ծանուցում է ստացել ներկայանալու քննչական մարմնին։ Հարցաքննություն չի եղել, աշխատանքային հարցեր են։ Չեն բացահայտելու այն, ինչի համար եկել են, որովհետև նման բան չկա»։
Ս. Հակոբյանի խոսքով, իրենց փաստաբաններն արձանագրել են 7 խախտումներ, որոնք եղել են խուզարկության ընթացքում, օրինակ այն սկսել են առանց փաստաբանի, հետո փաստաբանին ներս չթողեցին, հեռախոսազանգից հետո միայն թույլ տվեցին ներս մտնել։
«Ես ուզում եմ շեշտել ինչ-որ մեկի հետ խոսելը, որովհետև այս հարցում կարևոր հանգամանք է, հատուկ գործողություն իրականացնող յուրաքանչյուր ոք հեռախոսով կապի մեջ էին պարոն եսիմ ինչի հետ, ստանում էին ցուցում»,-նշեց Հակոբյանը։
Երկրորդ փաստաբանը, որ մեզ միացել է 10։30-ից հետո, լսել էր համակարգիչները առգրավելու համար։ Երկրորդ փաստաբանին ևս ներս թողեցին զանգից հետո։ Կարդացին խմբագրություն ստացած ռեզյումեների հետ, ծանոթացել են մեր ֆինանսական փաստաթղթերի հետ։
«Մեզ չէին թողնում ներս ու դուրս անել, իրենք ազատորեն ելումուտ էին անում։ Մնացած խախտումներն առանձնացրել են փաստաբանները»,-ասաց նա։
Հարցին, ճնշում նկատում եք ձեր նկատմամբ, Հակոբյանն ասաց՝ ճնշում զգում են ազատ խոսքի նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Yereven Today-ի խմբագիր. Մեր տպավորությամբ սա լրատվամիջոցին լռեցնելու փորձ է
- Քննչական կոմիտեն՝ Yerevan.today -ում կատարված խուզարկության մասին
- «Մտահոգիչ խուզարկություն լրատվամիջոցում». ՀԿ
- ՄԻՊ. Խուզարկության առնչությամբ քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ
- Yerevan Today-ի խմբագիր. Առանց հիմնավորման առգրավել են իմ համակարգիչը
- ՔԿ. Միջնորդություններ են ներկայացվել՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ
- Վիկտոր Սողոմոնյան. Այդ խուզարկությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել
- Խուզարկություն՝ Yerevan.today-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան