Մարությանը դիմում է դպրոցների բակում ծխելով երեխաներին սպասող հայրիկներին
«Համատիրությունների իստիտուտը պետք է առողջացնենք, զրոյից վերակենդանացնենք»,- այս մասին Աջափնյակ վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը` խոսելով իր ծրագրային քայլերից։
«Ամեն շենք պետք է իր համար ժողով անի, ընտրի իր համատիրության նախագահին, որն էլ թափանցիկ կերպով հավաքելու է գումարները, թափացիկ կերpով ծախսելու է դրանք, բոլոր պետք է իմանան ամեն լումա ուր գնաց»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ համատիրությունները չեն ունենալու ուռճացված անձնակազմ, որը չգիտես ինչով է զբաղվում։
Խոսելով դպրոցների մասին իր ծրագրային դրույթներից՝ շենքային, բակային պայմանների, դպրոցական սննդի բարելավումից, Մարությանը դպրոցի բակում իրենց երեխաներին սպասող հայր-ծնողներին դիմեց. «Պապաները երբ գնում են դիմավորելու իրենց երեխաներին, շատ հաճախ դպրոցի բակում կանգնած սպասելիս սկսում են ծխել, հարգելիներս, ինձ թվում է սա պետք է բացառել, չի կարելի դպրոցների բակում ծխել, նախ թունավորում եք ձեզ ու շրջապատի երեխաներին, ինչպես նաև վատ օրինակ եք ծառայում։ Եկեք պայմանավորվեք, որ այսուհետ այդպես չեք անելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ես 11 թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու. Հայկ Մարության
- Մենք ոչ մեկից կախում չունենք, որ Երևանի խնդիրները քայլ առ քայլ սկսենք շտկել. Հայկ Մարության
- Հիմնական խնդիրներն ամեն տեղ, ամեն բակում կրկնվում են. Հայկ Մարության
- Վերանալու են բոլոր գծերն ու գծատերերը. Հայկ Մարության
- Համատիրությունները լուծարվելու են. առաջարկվում է մասնագիտացված կառավարման մոդել
- Համատիրությունների խնդիրը մնում է