Սաֆարով-2. Վաշինգտոնում ցուցարարներին դաժանորեն ծեծած Սինան Նարինը հերոսական ընդունելության է արժանացել Թուրքիայում
Թուրք Սինան Նարինը, ով 2017թ.-ի մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թուրքիայի դեսպանատան դիմաց ծեծել էր անմեղ ցուցարարներին, վերադարձել է Թուրքիա ու արժանացել հերոսական ընդունելության։
Սինան Նարինը ԱՄՆ-ում կատարած հանցանքի համար դատապարտվել էր 366 օր ազատազրկման։ Պատիժն այնտեղ 11 ամիս կրելուց հետո փորձաշրջանով ազատ է արձակվել։
Սինան Նարինին Աթաթուրքի օդանավակայանում դիմավորելու էին եկել տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարազատներ, երկրպագուներ՝ Թուրքիայի դրոշներով։
Սինան Նարինը հայտնել է, որ իրեն ԱՄՆ բանտում ոգեշնչել են Թուրքիայի նախագահ Էրդողանից ստացած նամակները ու պատրաստակամություն է հայտնել կյանքը տալ Էրդողանի համար։
Հիշեցնենք, որ 2017 մայիսի 16-ին Էրդողանն այցելել էր Վաշինգտոն, որտեղ նրան դիմավորել էին բողոքի ակցիայով: Թուրքիայի դեսպանատան առջև կազմակերպված ցույցին մասնակցում էին հայ, քուրդ և հույն ակտիվիստներ:
Հարձակումն իրականացրած 19 հոգու նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանք էր առաջադրվել: Նրանցից 15-ը Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամներ էին: Սակայն ԱՄՆ-ի դաշնային դատախազությունն Էրդողանի թիկնազորի 15 անդամից 11-ի դեմ ներկայացված մեղադրանքները հանել է:
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակված Էրդողանի համակիրներից 2-ը ազատազրկման է դատապարտվել
- Վաշինգտոնը հանել է մեղադրանքները ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի թիկնապահների նկատմամբ
- Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում
- Բեռլինը դեմ է Վաշինգտոնում ցուցարարներ ծեծած Էրդողանի թիկնապահների մուտքին Գերմանիա
- ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա