Սևակ Հակոբյան. Yerevan.Today-ը Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի
2014-ից՝ Yerevan.Today կայքը բացվելուց ի վեր մեզ կապել են բազմաթիվ մարդկանց հետ։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ լրատվամիջոցը հաճախ կապվում է ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։
Նա թվարկեց՝ նախ կայքը կապել են Հրանուշ Հակոբյանի անվան հետ, քանի որ Սփյուռքի նախարարությունն ու խմբագրությունը գտնվել են նույն հարկում, դրանից հետո կապել են մի ընկերության հետ, քանի որ լոգոյի գույներն են նմանեցրել, հետո կապել են քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի հետ, ով նրա հորեղբայրն է։
«Դրանից հետո լրատվամիջոցի անունը կապել են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ նրա գրասենյակն ու մեր խմբագրությունը գտնվում են նույն շենքում։ Ես երեկ էլ եմ ասել, կայքի տնօրենը, սեփականատերը հանդիսանում է Վարդան Հովնանյանը, Ռոբերտ Քոչարյանը մեր կայքի հետ կապ չունի»,-ասաց նա։
Նա նշեց, որ 2014-ից ի վեր Ռոբերտ Քոչարյանն ընդամնեը երկու հարցազրույց է ունեցել Yerevan.Today-ի հետ, առաջինն այս տարվա հունիսին, երկրորդը՝ գաղտնալսված խոսակցության հրապարակման հաջորդ օրը՝ սեպտեմբերի 12-ին։
«Հույս ունեմ պատասխանեցի այդ հարցին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Խմբագիր. Yereven Today կայքի վրա եղել է DDoS հարձակում
- Yereven Today-ի խմբագիր. Մեր տպավորությամբ սա լրատվամիջոցին լռեցնելու փորձ է
- Քննչական կոմիտեն՝ Yerevan.today -ում կատարված խուզարկության մասին
- Yerevan Today-ի խմբագիր. Առանց հիմնավորման առգրավել են իմ համակարգիչը
- Խուզարկություն՝ Yerevan.today-ում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին