Թուրքիայում կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել
Ստամբուլում տեղի ունեցած տարադրամի փոխանակման կետի կողոպուտն իրականացնելու կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։
Ըստ աղբյուրի, զինված կողոպուտը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են 4 հոգու, որոնցից 2 սպասել են դրսում դիմակավորված մյուս երկու կողոպտիչները ներսում կատարել են բուն գործողությունը, ապա մեքենայով դիմել փախուստի:
Գողացված տարադրամն ու այլ իրերի ընդհանուր արժեքը կազմել է 300.000 թուրքական լիրա (47.000 դոլար):
Բուրսա քաղաքում ձերբակալված 2 կասկածյալներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է (Խալիկ Բ.), մյուսը՝ Հայաստանի (Գևորգ Ա.): Ըստ աղբյուրի՝ նրանց մոտից հայտնաբերվել է մի քանի երկրի արժույթներ, որոնք հափշտակել էին Ստամբուլի տարադրամի փոխանակման կետից:
Հետաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում